Dimakayun

Մեր Տեսլականը

Հայաստանի համայնքները զարգացած են և դիմակայուն՝ պատրաստ նախաձեռնողական, համակարգված և արդյունավետ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին:

Մեր Նպատակը

Նպաստել Հայաստանի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ու դիմակայունության բարձրացմանը, ամրապնդելով դրանց ներուժը՝ մարտահրավերներին նախաձեռնողական, համակարգված և արդյունավետ կերպով պատասխանելու համար:

Մեր գործունեության ուղղությունները

Կրթություն և պատրաստություն

Կրթական և պատրաստության ծրագրեր, միջոցառումներ Հայաստանի Հանրապետության համայնքերի զարգացման և դիմակայունության բարձրացման համար

Գործակցություն պետական համակարգի հետ

Համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառույցների հետ՝ արտակարգ իրավիճակներին արձագանքման, քաղաքացիական պաշտպանության և համայնքային անվտանգության ոլորտներում

Տնտեսական կայուն զարգացում

Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր համայնքներում

Սփյուռք–համայնք կապեր

Սփյուռքի և համայքների միջև կապերի ստեղծում

Միջազգային գործընկերություն

Համագործակցություն միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների հետ
Image

Անօդաչու տեխնոլոգիաների զարգացում

Մարտունիում ԱԹՍ-ի ուսումնական դասարանի և լաբորատորիայի ստեղծում

Կամավոր հրահանգիչներ

Ծրագիր 10 կամավոր հրահանգիչների պատրաստման և լիցենզավորման համար՝ ի նպաստ մարզերի կայունության

Image

Կամավորական Խմբեր

1-ին լեռնափրկարարական ջոկատի պատրաստում և համալրում